Հետևեք մեզ։

4 ամսում 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողությունների արդյունքում եղել են անձինք, որոնք հուղարկավորել են իրենց երեխաներին. Արթուր Պողոսյան

15:00, 22 ապրիլ 2025
4 ամսում 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողությունների արդյունքում եղել են անձինք, որոնք հուղարկավորել են իրենց երեխաներին. Արթուր Պողոսյան

Այն անձինք, որոնք համաձայնել են տանել իրենց երեխաների մասունքները հուղարկավորելու, այս թիվը նվազել է, և նվազել է այն բանի արդյունքում, որ քննիչներն աշխատանք են կատարել, գենետիկական տարբեր փորձաքննություններ են նշանակել և կատարել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:

 

Ըստ ՔԿ նախագահի՝ այլ հարց է, թե ինքանով է այս քննությունը գոհացնում դատավարության այս կամ այն մասնակցին:

 

«Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց, այնուամենայնիվ, դարձյալ լինեն մարդիկ, որոնք օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, որոնք դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են:

 

Ես նշեմ, որ վերջին 4 ամսվա ընթացքում դարձյալ 100-ավոր քննչական գործողություններ են կատարվել, և այդ գործողությունների արդյունքում եղել են անձինք, որոնք համաձայնել են և հուղարկավորել են իրենց երեխաներին, բայց այս ուղղությամբ ունենք բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չենք ստացել»,- ասաց նա:

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև իր նշանակումը և իր նշանակումից ի վեր քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարվել, և որ քրեական վարույթը բաղկացած է 100-ավոր հատորներից:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները