Հետևեք մեզ։

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Չինաստանում է

19:42, 22 ապրիլ 2025
Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Չինաստանում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Չինաստանի ղեկավարության հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Անցած տարի երկու երկրները ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում են հազարավոր կիլոմետրեր բաժանող երկրների հարաբերություններին ռազմավարական բովանդակություն հաղորդել:

Վերլուծական

Ամենաընթերցվածները