Հետևեք մեզ։

Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցն իր բանկային հաշիվներին համայնքի հաշվից փոխանցել է մոտ 50, 5 մլն դրամ

09:55, 23 ապրիլ 2025
Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցն իր բանկային հաշիվներին համայնքի հաշվից փոխանցել է մոտ 50, 5 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։

 

Մասնավորապես՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ ՍՀ-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրենփոխանցված նույնականացման քարտը ևհաշվապահական ծրագիր մուտք գործելուգաղտնաբառը, ինչպես նաև բյուջեի ֆոնդայինմասում ֆինանսական միջոցների առկայությանմասին համայնքի ավագանուն և Շիրակիմարզպետարանին նույն տարիների համար կեղծհաշվետվություններ ներկայացնելով, իր ևհամայնքի նախկին ղեկավարիհամապատասխան էջերով մուտք է գործել հաշվապահական ծրագիր, կազմել և հաստատել է բյուջեի պլանային փոփոխությունների և վճարման հանձարարագրերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթեր։

 

Այնուհետև, ՍՀ համայնքային բյուջեի՝ տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարներից աշխատավարձի վճարման համար նախատեսված տարանցիկ հաշվին է փոխանցել տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարները, ապա համայնքի նախկին ղեկավարի փոխարեն նրա էլեկտրոնային ստորագրությամբ կազմել է վճարման հանձնարարականներ, որոնց օգտագործմամբ տարիների ընթացքում իր բանկային հաշիվներին համայնքի գանձապետական հաշվից փոխանցել է ընդհանուր՝ 50 մլն 464 հզր 100 ՀՀ դրամ գումար, որից 1 մլն 323 հզր 759 ՀՀ դրամի չափով վճարել է համայնքապետարանի աշխատակիցների պակաս վճարված աշխատավարձերը, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 49 մլն 140 հզր 341 ՀՀ դրամը խարդախությամբ հափշտակել է։

 

Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ պատճառված վնասի չվերականգնված գումարի չափով արգելանք է դրվել գույքի վրա:

 

ՍՀ-ի նկատմամբ հարուցվել է հանրայինքրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով(առանձնապես խոշոր չափերով կատարվածխարդախությունը)։

 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական