Ադրբեջանը և Չինաստանը հռչակագիր են ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։
Ստորագրված փաստաթղթի շրջանակներում Ադրբեջանը և Չինաստանը պայմանավորվել են համագործակցել շուրջ 20 տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տիեզերքի հետազոտումը, կայուն զարգացումը, մտավոր սեփականության պաշտպանությունը և թվային տնտեսությունը։