Հետևեք մեզ։

Կառավարությունը ԵԿՄ-ին կհատկացնի ավելի քան 234 միլիոն դրամ

09:25, 23 ապրիլ 2025
Կառավարությունը ԵԿՄ-ին կհատկացնի ավելի քան 234 միլիոն դրամ

Կառավարությունը ԵԿՄ-ին կհատկացնի 234 միլիոն 638 հազար դրամ։

Այս մասին նախագաիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն. զոհվել է 74 անդամ, 114-ը վիրավորվել են։

«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով»,- ասվում է օրինագծի հիմնավորման մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները