Գագիկ Ծառուկյանի հյուրը ծագումով հայ, շվեյցարացի վավերագող, լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզն է։ Թուրքիայում ծնված, Ժնևում բնակվող անվանի հայը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
Կողմերի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք պարոն Սյոնմեզը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ:
«Ես շատ տպավորված եմ, որ մեր ազգում կան նման մարդիկ, ովքեր մտահոգ են մեր ազգի, մեր ժողովրդի համար»,-իր խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս անվանի հային ներկայացրել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին, որը հայտնվելու է շվեյցարահայ լուսանկարչի օբյեկտիվում։
«Ես իրականում շատ հարուստ մարդկանց եմ հանդիպել, բայց ոչ բոլորն են, որ այսքան մտահոգ են իրենց երկրի խնդիրներով»,- ասել է Դեմիր Սյոնմեզը Գագիկ Ծառուկյանին։
Վերջին օրերին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ սահմանափակ քանակությամբ թողարկված հատուկ կոնյակի առաջին պատվավոր հասցեատերը հենց Դեմիր Սյոնմեզն է՝ ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության։
Մանրամասն՝ տեսանյութում․