Հետևեք մեզ։

Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր, ծիծակ կոշիկ հագնես, տղամարդու համար ավլելն ամոթ ա․ Նիկոլ Փաշինյան

11:04, 23 ապրիլ 2025
Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր, ծիծակ կոշիկ հագնես, տղամարդու համար ավլելն ամոթ ա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում տղամարդու համար ավլելն ամոթ ա․ խնդիրը տղամարդու մասին չէ, միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չէ, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է ամոթ լինել, մահացու մեղք լինել։ Հետո ասում են՝ բա բանակում էդ ոնց եղավ, բա ու՞ր է նայում ռազմական ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը։

Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը․

«Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր, ծիծակ կոշիկ հագնես, որովհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչ ա սենց։ Դա, բարեբախտաբար, փոխվում ա, բայց դա փոխվում է կրթության շնորհիվ։ Ինչպես կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում աշխատել, այնպես էլ կան կարծրատիպեր, որ տղամարդկանց չեն թողնում սովորել։ Կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել, նույնկերպ կան կարծրատիպեր, որ քառակուսուց դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև ճիշտը մի հատ ա, պետք ա էդ ճշտի մեջ մտնել»,- նշեց Փաշինյանը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները