Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Շահինյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-hարավ ավտոճանապարհի Տիչինա փողոցի հատվածում՝ «Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը, առաջ ընթացել, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ մասամբ հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի հրշեջ-փրկարարները:
Վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ: