Դեպի Կապանի «Սյունիք օդանավակայան» չվերթերի թիվն ավելացել է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութադյանը:
«Այս պահին 5 չվերթ ենք իրականացնում դեպի «Սյունիք օդանավակայան»»,- ասել է նախարարը:
Փաշինյանն արձագանքել է՝ դա հետաքրքիր և կարևոր նորություն էր: