Մենք դիտարկում ենք իրավիճակը հողի վրա՝ որպես միջնորդական գործառույթներ, որոնք ունի ՌԴ-ն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով դիտարկմանը, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ քննադատում են ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, և հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն դիտարկում է սցենարը, որի դեպքում նրան կխնդրեն հեռանալ ՀՀ-ում գտնվող ռազմակայանից:
«Մենք կօգտագործենք բոլոր գործիքները՝ հանդարտեցնելու համար իրավիճակը, բանակցություններ են վարվում, Մոսկվայում տեղի են ունեցել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները։ Այս շփումները շարունակվում են, դա մեր աշխատանքի առարկան է։ Նույնը կարող եմ ասել ՀԱՊԿ-ի մասին, մենք այդ պայմանագրի մասնակիցներն ենք, ես թույլ կտամ ինձ ասել, որ այդ կազմակերպության գործունեությունը դիտարկում եմ արդյունավետ։ Յուրաքանչյուր երկիր գնահատելու իր իրավունքներն ունի, մենք դա այդպես ենք գնահատում»,- նշել է Զախարովան։