Հետևեք մեզ։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարմինը Սուրբ Մարթայի տնից տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

11:42, 23 ապրիլ 2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարմինը Սուրբ Մարթայի տնից տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ պատարագ է մատուցվել։
 
Դագաղը տաճար է տեղափոխվել Սուրբ Մարթայի տնից, որտեղ մահացել է պապը։ Արարողությանը մասնակցել են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, եկեղեցու սպասավորներ։
 
Թափորն անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով և Զանգերի կամարի տակով։
 
Հավատացյալները Հռոմի պապին հրաժեշտ տալու հնարավորությւոն կունենան մինչև ապրիլի 25-ը։ Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները