Հետևեք մեզ։

Ստամբուլում ուժգին երկրաշարժին հաջորդել է ևս երեք երկրաշարժ

12:58, 23 ապրիլ 2025
Ստամբուլում ուժգին երկրաշարժին հաջորդել է ևս երեք երկրաշարժ

Չորեքշաբթի օրը Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ Դա վերջին տարիներին 16 միլիոնանոց քաղաքը ցնցող ամենաուժեղ երկրաշարժերից մեկն էր, հաղորդում է Reuters-ը:

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Մարդիկ տարհանվել են շենքերից։ AFAD-ը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:49-ին, գտնվել է Ստամբուլից մոտ 80 կմ դեպի արևմուտք՝ 6,92 կմ խորության վրա: Գործակալությունը րոպեների ընթացքում մի շարք ցնցումներ է գրանցել Մարմարա ծովի ափին և Ստամբուլի մերձակայքում։ Միայն AFAD-ը Ստամբուլում գրանցել է ևս երեք երկրաշարժ:

 Մարդիկ փախել են շենքերից, ոմանք փորձում են մեքենաները վարել։ Երկրաշարժից հետո քաղաքում ինտերնետ հասանելիության ընդհատումներ են եղել։ Ըստ AFAD-ի՝ հետցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները