Այսօր՝ ապրիլի 23-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, նրա աճյունն արդեն բերվել է Սուրբ Մարթայի տնից, որտեղ մահացել է պապը։
Արարողությունից առաջ կարդինալ-կամեռլենգո Քևին Ֆարելը կատարել է հոգեհանգստի կարգ, որից հետո սկսվել է պատարագը:
Սպասվում է, որ Հռոմի պապին հրաժեշտ տալու համար հրապարակում կհավաքվի մոտ 100 հազար հավատացյալ և հաշվի առնելով մարդկանց մեծ թիվը՝ Հռոմում հատուկ հսկողության տակ են վերցվել տրանսպորտային հանգույցները, Սուրբ Պետրոսի հրապարակը, երկնքում հայտարարվել է ոչ թռիչքային գոտու ռեժիմ, գործարկվել է անօդաչու թռչող սարքերի որսման համակարգը: