Հետևեք մեզ։

Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները դժվար թե բխեն ՌԴ շահերից․ Սերգեյ Լավրով

14:22, 23 ապրիլ 2025
Աշխատանքային միգրանտների թվի կրճատման միջոցառումները դժվար թե բխեն ՌԴ շահերից․ Սերգեյ Լավրով
Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։
 
 
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստան կատարած այցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
 

«Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանը հանգեցնող քայլերը հազիվ թե բխեն մեր շահերից, աշխատող ձեռքերի պակասը կարող է համապատասխան ծրագրերը նվազ իրատեսական դարձնել»,- ասել է ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ մյուս խնդիրը ՌԴ օրենքների պահպանման անհրաժեշտությունն է, և ինչպես ինքն է նշում, «թույլ չտալը, որ աշխատանքային միգրանտների միջավայրում հանցավոր միտումներ ձևավորվեն»։
 
 
Ըստ Լավրովի՝ նման միտումներ նկատվում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները