Հետևեք մեզ։

Ռուսաստանը երբեք չի մասնակցի բանակցություններին, որտեղ քննարկվում է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հարցը. Մատվիենկո

14:43, 23 ապրիլ 2025
Ռուսաստանը երբեք չի մասնակցի բանակցություններին, որտեղ քննարկվում է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հարցը. Մատվիենկո

Ռուսաստանը երբեք չի մասնակցի բանակցություններին, որտեղ քննարկվում է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման հարցը: Դա կարևոր է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։


«Ինչ վերաբերում է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայմանը, ապա Ռուսաստանը երբեք չի մասնակցի բանակցային սեղանի շուրջ, որևէ բանակցությունների՝ քննարկելու նման հնարավոր տեղակայման պայմանները։

 

Սա մեզ համար անընդունելի է, և այս նախաձեռնությունը հաջողության շանսեր չունի, ինչը խոսում է այսօրվա մասնակիցների մակարդակի մասին (Ուկրաինայի վերաբերյալ Լոնդոնում կայացած հանդիպմանը-խմբ.)»,- լրագրողներին ասել է Մատվիենկոն՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։


Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ դա Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության և անվտանգության հարց է։

 

«Ինչ դրոշի տակ էլ որ դա անեն, ինչ դիմակի տակ էլ՝ ՆԱՏՕ-ն, ոչ թե ՆԱՏՕ-ն, սրանք մեզ համար ոչ բարեկամական երկրների զորքեր են, որոնք կռվում են Ռուսաստանի դեմ, որոնք դեռևս մտածում են մեզ ռազմավարական պարտություն պատճառելու մասին։


Կարելի՞ է պատկերացնել, որ նրանք ներկա կլինեն Ուկրաինայի տարածքում շփման գծում։

 

Ռուսաստանը երբեք դա թույլ չի տա, դա անհնար է, անիրատեսական»,- հայտարարել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները