Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Պրահայում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդտեղ կողմերը հղում են արել 1991 թ-ի Ալմա Աթայի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը այն սահմաններով, որով երկրները եղել են ԽՍՀՄ փլուզման ժամանակ։ Փաշինյանի այս հայտարարությունն, իհարկե, ոչ միանշանակ է ընդունվել Հայաստանում և ԼՂ-ում: Հայաստանի ու նրա ժողովրդի որոշումն է՝ հստակ դիրքորոշում ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում», - հավելել է նա։