Հետևեք մեզ։

Պապիկյանը ավստրիացի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

15:10, 23 ապրիլ 2025
Պապիկյանը ավստրիացի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Վերլուծական

Ամենաընթերցվածները