Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից պայմանագիր է կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Բորուսիային», պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թթ․։ Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է այս տարվա մարտին՝ մասնակցելով Կիպրոսի դեմ ընկերական խաղին եւ խփելով երկու գոլ։