Հետևեք մեզ։

ՀՀ իշխանության պահանջով արգելել են Աբրահամ Գասպարյանի ելույթը Թեհրանում. ABC media

08:32, 24 ապրիլ 2025
ՀՀ իշխանության պահանջով արգելել են Աբրահամ Գասպարյանի ելույթը Թեհրանում. ABC media

Հայաստանի դեսպանության պահանջով Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին արգելել են ելույթ ու հանդիպումներ ունենալ Թեհրանում։

Աբրահամ Գասպարյանը Թեհրանում էր՝ մասնակցելու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնած միջոցառմանը։ Այսօր երեկոյան Թեհրանի հայկական «Արարատ» մարզավանում նախատեսված միջոցառմանը Աբրահամ Գասպարյանը հրավիրված էր որպես բանախոս։ Նախատեսված էին նաև հանդիպումներ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Այսօր Ապրիլի 24-ն է, չի կարելի ապազգային իշխանությունների պատճառով պղծել օրվա խորհուրդը, կվերադառնամ և բոլոր հարցերին կպատասխանեմ»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Գասպարյանը։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները