Հետևեք մեզ։

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. ՌԴ դեսպանություն

08:39, 24 ապրիլ 2025
Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. ՌԴ դեսպանություն
 Ռուսաստանի Դաշնությունը սգում է հայ ժողովրդի հետ։ Այս մասին ասվում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձում։
 
«Սգում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ»,– ասված է ուղերձում։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի ղեկավարության և այլ դիվանագետների հետ մասնակցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելու և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները