Հետևեք մեզ։

Սուտ են սոցհարցումները. Ավինյանը իր վարկանիշը գնահատում է «անցողիկ»

15:56, 24 մայիս 2023
Սուտ են սոցհարցումները. Ավինյանը իր վարկանիշը գնահատում է «անցողիկ»

Վստահ եմ, որ երևանցիները իրենք իրենց խղճին համաձայն ընտրություն են կատարելու, որը Երևանի և երևանցիների շահերից է բխելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վստահ է, որ հաղթելու է Երևանի ավագանու ընտրություններում:

 

Դիտարկմանը՝սոցհարցումներ կան, թե իր վարկանիշը նվազել է, Ավինյանը պատասխանեց. «Սուտ են այդ սոցհարցումները», և հարցին՝ գիտի՞ արդյոք, թե որքան է կազմում իր վարկանիշը, փոխքաղաքապետը պատասխանեց.

 

«Այո, բայց չեմ ասի, վստահաբար՝ անցողիկ»: