Հետևեք մեզ։

Ըստ երեխայի մոր՝ «Արմենիա» ԲԿ-ում բժիշկը հայտնել է, որ իր մաhացած երեխայի մшրմինն шյրել են․ shamshyan.com

11:32, 24 ապրիլ 2025
Ըստ երեխայի մոր՝ «Արմենիա» ԲԿ-ում  բժիշկը հայտնել է, որ իր մաhացած երեխայի մшրմինն шյրել են․ shamshyan.com

Ապրիլի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ  ապրիլի 15-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում 3 ամսական երեխա է մահացել, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ մարզերից մեկի բնակիչ 24-ամյա կինը հայտնել է, որ 3 ամիս առաջ, ծննդաբերությունից հետո իր երեխան մահացել է և իր համաձայնությամբ վերջինիս տեղափոխել են հետազոտության՝ մահվան պատճառը հասկանալու համար և մի քանի օր անց իրեն տվել են թուղթ, որում նշված են եղել մահվան այնպիսի պատճառներ, որոնք մինչև այդ չեն եղել, իսկ երբ ցանկացել են վերցնել երեխայի դին կամ մասունք, բժիշկը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Լուսինե Թ․-ն, հայտնել է, որ դին այրել են:

 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ կինը հունվարի 9-ին մարզերից մեկից ուղեգրով ընդունվել է Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկալոգիայի հանրապետական ինստիտուտ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ, իսկ հունվարի 16-ին՝ ժամը 20։30-ին ծննդաբերել է և ըստ բժշկի՝ երեխան ծնվել է մահացած:

 

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Վերլուծական