Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Նախարարը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերջացնող անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: