Հետևեք մեզ։

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ նա, ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան և, հետևաբար, կմնա առանց ապագայի․ Աննա Մաքսիմ

10:19, 24 ապրիլ 2025
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ նա, ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան և, հետևաբար, կմնա առանց ապագայի․ Աննա Մաքսիմ

Դերասանուհի Աննա Մաքսիմն ինստագրամյան իր էջում գրում է․

«Հայկական հարց գոյություն ունի, և մենք՝ այօրվա հայերս պիտի քաջ գիտակցենք այդ փաստը: Ինչու՞, թեկուզ հանուն Չարենցի, Թումանյանի, Իսահակյանի, Վարուժանի, Մեծարենցի, Ռուբեն Սևակի և, վերջիվերջո, 1 500 000 տեղահանված հայերի կապույտ երազանքի, որն է անկախ Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրը:

Եվ հիշենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Նա, ով կուրանա իր անցյալը, կասկածի տակ կդնի իր ներկան և, հետևաբար, կմնա առանց ապագայի:

Լիոնի սիրելի՜ հայեր.

Ինչպես խոստացել էի, խոստումս կատարեցի: Ծաղիկները ձեր անունից խոնարհված են անմար կրակի շուրջ՝ իբրև առհավատչյա, որ Հիշում ենք և Պահանջում»: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները