Հետևեք մեզ։

Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել (լուսանկարներ)

10:57, 24 ապրիլ 2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Լևոն Ասատրյանի վարած «Mercedes» և 40-ամյա Կարեն Մ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Kia»-ն եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները