Հետևեք մեզ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանության զnհերի հիշատակին (լուսանկարներ)

11:17, 24 ապրիլ 2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի բարձրագույն ղեկավարության հետ, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանության զnհերի հիշատակին (լուսանկարներ)
 
Ապրիլի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
 
Երկրի բարձրագույն ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
 
Նրանք այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին:
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները