Հետևեք մեզ։

Իշխանությունները մեզ չեն գնել, մարտավարական տարբերություն է եղել մեր և տիկին Գայանեի միջև գործի արդյունավետ լուծման ուղղությամբ. փաստաբան. Forrights.am

16:04, 24 մայիս 2023
Իշխանությունները մեզ չեն գնել, մարտավարական տարբերություն է եղել մեր և տիկին Գայանեի միջև գործի արդյունավետ լուծման ուղղությամբ. փաստաբան. Forrights.am

Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանի, ով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրն է, պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը երեկ հայտարարեց, որ որոշել է դադարեցնել տիկին Գայանեի պաշտպանությունը՝ հաջողություն մաղթելով նրա պաշտպանությունը շարունակող փաստաբանին։

 

«Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնել մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին», -ասված էր փաստաբանների երեկ տարածած հայտարարության մեջ։

 

Forrights.am-ը զրուցել է այդ խմբից փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ:

«Չեմ ցանկանում փակագծեր բացել, մեկնաբանել; Մի բան կարող եմ ասել՝ իշխանությունները մեզ չեն գնել, բնակարան կամ ավտոմեքենա չեն տվել, պաշտոն չեն առաջարկել:

 Ընդամենը կարող եմ ասել, որ մարտավարական տարբերություն է եղել մեր և մեր վստահորդի միջև գործի արդյունավետ լուծման ուղղությամբ։ Կներեք, բայց չեմ ցանկանում շատ բացվել, թե երեք օրում ինչեր կատարվեցին, չեմ կարծում, որ հիմա տեղին է։ Հաջողություն եմ մաղթում տիկին Գայանեին, ցանկանում եմ, որ գործը նրա համար արդյունավետ լուծում ստանա»,- ասել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուրում: