Արցախի լուծարման հրամանագիրը փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չունի: Դրա մասին մենք հայտարարել ենք, դրա պատճառների մասին խոսել ենք և մեր տեղեկատվական շտաբով մանրամասն տեղեկություն տվել ենք։ Դրան ավելացնելու բան չունեմ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե ինքն ուղաթիռով է եկել, իսկ մյուսները մնացել են ու գերեվարվել, նա ասաց. «Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում գերեվարվելուց հետո: Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ, ինչպես են նրանց տարել։ Դրա մասին այս պահին չեմ ուզում խոսել, հետագայում առիթ կունենանք, մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը։ Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»: