Խաղաղապահների մուտքը Ռուսաստանի պատմական տարածքներ հղի է երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգով: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր դոկտրինում միջուկային զենքի մասին ամեն ինչ նշված է։ Այդ փաստաթուղթը հասանելի է: Ինչ վերաբերում Է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված զորամիավորումների տեղակայման քննարկմանը, այո՛, դա մեզ համար բացարձակապես անընդունելի է և, բացի այդ, լուրջ վտանգ է պարունակում ամբողջ եվրոպական, համաշխարհային անվտանգության համար»,- ասել է նա։
Պեսկովը չի մեկնաբանել «խաղաղության պլանի» ենթադրյալ մանրամասների վերաբերյալ արտահոսքերը։
«Մենք չենք կարող և չենք ցանկանում մեկնաբանել որևէ արտահոսք, որը կապված է ենթադրյալ ծրագրի ենթադրյալ մանրամասների հետ։ Մեր նպատակն է շարունակել կարգավորման գործընթացը», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։