Հետևեք մեզ։

Թեհրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցը hայhոյել է ՀՀ քաղաքացի կնոջը․ ո՞րն է սկանդալի պատճառը

13:45, 24 ապրիլ 2025
Թեհրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցը hայhոյել է ՀՀ քաղաքացի կնոջը․ ո՞րն է սկանդալի պատճառը

Hayastan.news-ին Թեհրանից հասած տեղեկությունների համաձայն՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցներից մեկի անվայել պահվածքը։ Բանն այն է, որ պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և ուրացման քաղաքականությանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցեին դեսպանության աշխատակիցը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը հակադարձել է ծաղիկը ձեռքից պոկելու քայլով։


Նշենք, որ դիվանագիտական արարողակարգով սահմանվում է, որ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձնակազմի գործունեության խոչընդոտումը ենթակա է պատասխանատվության, եթե, իհարկե, տվյալ դիվանագետը, իր հանգամանքից և կարգավիճակից ելնելով, չի խախտել բարեվարքության և արարողակարգով չնախատեսված պահելաձևը։

 

«Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին, պոկել են ծաղիկները (տեսանյութ)

Վերլուծական

Ամենաընթերցվածները