Հետևեք մեզ։

Պետք է միասին կառուցենք մեր ապագան, անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան. Էրդողանի ուղերձը հայ համայնքին

14:36, 24 ապրիլ 2025
Պետք է միասին կառուցենք մեր ապագան, անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան. Էրդողանի ուղերձը հայ համայնքին
Անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։ Այսպիսի հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
Նա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարքարանին և տեղի հայ համայնքին։
 
«Ես հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը և կրկին ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին։
 
Մենք մեր սրտերում դեռևս զգում ենք Օսմանյան կայսրության վերջին շրջանում ապստամբությունների, ավազակախմբերի շարժումների աճի, զինված խմբավորումների կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների և համաճարակային հիվանդությունների պատճառով կորցրած կյանքերի ցավը։
 
Մյուս կողմից մենք գիտակցում ենք, որ մենք պետք է միասին կառուցենք մեր ապագան՝ հավատալով, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան և ապագան։
 
Նրանք, ովքեր փորձել են պատմության մեջ անհամաձայնություն սերմանել և քանդել մեր միջև եղած ամուր կամուրջներն և կապերը, դեռևս չեն հասել իրենց նպատակներին»,- նշել է Էրդողանը,- «Ես վերստին հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայ համայնքի անցյալի տառապանքների համար և հարգանքով հիշում եմ իրենց կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները