Հետևեք մեզ։

Առերեսումը և ներողություն խնդրելը կենսական նշանակություն ունեն հասարակական համերաշխության կառուցման հարցում. Թուրքիայի քրդամետ կուսակցության ուղերձը՝ ապրիլի 24-ի կապակցությամբ

15:09, 24 ապրիլ 2025
Առերեսումը և ներողություն խնդրելը կենսական նշանակություն ունեն հասարակական համերաշխության կառուցման հարցում. Թուրքիայի քրդամետ կուսակցության ուղերձը՝  ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության» կետրոնական վարչությունը ապրիլի 24-ի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել:  

Նշվել է, որ կուսակցությունը կիսում է տեղի ունեցածի ցավը։ Ընդգծվել է, որ առերեսումը և տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը կենսական նշանակություն ունեն հասարակական համերաշխության կառուցման հարցում։

Հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, նշվել է, որ դա Կովկասում խաղաղություն կառուցելու ճանապարհն է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները