Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանի փաստաբանը Լաս Վեգասի դատից ժամեր առաջ հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

20:28, 24 ապրիլ 2025
Վարդան Ղուկասյանի փաստաբանը Լաս Վեգասի դատից ժամեր առաջ հրատապ հայտարարությամբ է հանդես եկել
Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Լաս Վեգասի դատից ժամեր առաջ հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․
 
 
«Վարդան Ղուկասյանի ԱՄՆ-ի փաստաբանները, պայմանավոված ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի վերջիններիս ներկայացրած փաստերի, ապացույցների ծավալի, այդ թվում ' ոչ լրիվ թարգմանության, պատրաստ չեն 25.04.2025 թվականին նշանակված դատական լսումներին ամբողջ ծավալով իրականացնելու Վարդան Ղուկասյանի շահերի պաշտանությունը։
 
Անկախ ԱՄՆ ի փաստաբանների դատական պրոցեսին պատրաստ չլինելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից, այն չի բխում, ինչպես արդարադատության շահից, այնպես էլ Վարդան Ղուկասյանի շահից ,ով հանիրավի տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ, ով իրավամբ, արդեն ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ։ Անհրաժեշտ է օր առաջ քննության առարկա դարձնել վերջինիս խափանման միջոցը փոփոխելու հարցը»։

Վերլուծական