Հետևեք մեզ։

Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ

19:38, 24 ապրիլ 2025
Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին ահազանգ է ստացել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները UAZ մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները