Ապրիլի 24-ին ժամը 18։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել վթար:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Lexus» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին, որը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Վթարի հետևանքով վրաերթի է ենթարկվել քաղաքացի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները լուսացույցը հեռացրել են երթևեկելի հատվածից, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։