Հետևեք մեզ։

Պակիստանը զգուշացնում է, որ Հնդկաստանի հետ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային հակամարտության

08:55, 25 ապրիլ 2025
Պակիստանը զգուշացնում է, որ Հնդկաստանի հետ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային հակամարտության

Պակիստանը սկսել է նախապատրաստվել Հնդկաստանի հնարավոր ռազմական հարձակմանը և հայտարարել է, որ նման սցենարի դեպքում կարձագանքի ամբողջ ուժով։ Այս մասին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

Նախարարը նշել է, որ «համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս վտանգավոր վեճին, որը կարող է վերաճել միջուկային հակամարտության»։

Նրա խոսքով՝ և՛ Պակիստանը, և՛ Հնդկաստանը միջուկային զենք ունեցող պետություններ են, ինչը իրավիճակն ավելի վտանգավոր է դարձնում։

«Հնդկաստանի կողմից նախաձեռնված ցանկացած գործողության կպատասխանենք ամբողջ ուժով։ Եթե նրանք հարձակվեն կամ նմանատիպ քայլ ձեռնարկեն, դա կհանգեցնի խոշոր հակահարվածի։ Նման բախումը, անկասկած, կվերածվի լայնածավալ պատերազմի։ Միջուկային զենք ունեցող երկրների միջև լարվածությունը միշտ մտահոգիչ է։ Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին։ Սրանք երկու միջուկային տերություններ են. եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, հետևանքները կարող են աղետալի լինել», - ընդգծել է Պակիստանի պաշտպանության նախարարը։

Նշենք, որ ապրիլի 22-ին զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրի շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ 17-ը, որոնք զոհվել են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները