Հետևեք մեզ։

ԵՄ-Հայաստան երկխոսությունը նշանավորվում է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումներով

09:29, 25 ապրիլ 2025
ԵՄ-Հայաստան երկխոսությունը նշանավորվում է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումներով
Հայաստանում Եվրամիության գրասենյակից հայտնում են՝ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքական երկխոսության հինգերորդ հանդիպումը նշանավորում է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումների՝ մասնավորապես արբիտրաժի և հաշտարարության մեթոդների հաջողությամբ խթանման, դատախազների և քննիչների համար բարեվարքության ստուգումների իրականացման և արդարադատության ու կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ առաջընթացը։
 
«Շարունակական ջանքեր են անհրաժեշտ՝ ապահովելու համար համակողմանի և թափանցիկ բարեփոխումներ, որոնք կլինեն համակարգային և կայուն»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները