Միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ անանուն զանգերը Գերմանիայում շարունակվում են, և նկատի ունենալով մեր հայրենակիցների պաշտպանությունը՝ հորդորում ենք՝
անջատել անանուն զանգեր ստանալու հնարավորությունը ձեր հեռախոսային կարգավորումներից,
սահմանափակել անծանոթ անձանցից նամակներ ստանալը սոցիալական հարթակներում, մասնավորապես՝ Տելեգրամում,
խուսափել անձնական տվյալների հրապարակումից՝ հանրային հաշիվներում:
Եթե, այնուամենայնիվ, ստացել եք նման զանգ, խնդրում ենք՝
անմիջապես անջատել առանց արձագանքելու,
չտրվել սադրանքներին,
արձանագրել զանգի ստացման ճշգրիտ ժամը,
նշել՝ տղամարդու՞, թե՞ կնոջ ձայն էր, ինչպես ներկայացավ զանգահարողը,
կապ հաստատել Հայ-Գերմանական իրավաբանների միության հետ հետևյալ հասցեով՝ [[email protected]],
ներկայացնել՝ ինչ բովանդակություն ուներ խոսակցությունը:
Բացի դրանից, խնդրում ենք՝
հայտ ներկայացնել ոստիկանությանը՝ հաղորդելով կատարված հանցագործության մասին,
դիմումում շեշտեք այն հանգամանքը, որ զանգը ստացել եք հատկապես ձեր հայկական ինքնության և ազգանվան պատճառով։
Նկատենք, որ նման զանգերի մեթոդաբանությունը գրեթե նույնն է․ կապ հաստատում են՝ դիմելով անունով, ներկայանում են որպես թուրք կամ ադրբեջանցի և անմիջապես սկսում են սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ։
Եղեք ամուր և մի տրվեք նման հոգեբանական պատերազմի մեթոդներին»։