Հետևեք մեզ։

Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ. անհամբեր սպասում ենք խաղաղության համար սշխատելուն. Ռուբիո

10:11, 25 ապրիլ 2025
Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ. անհամբեր սպասում ենք խաղաղության համար սշխատելուն. Ռուբիո

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հարգում է անցյալը և անհամբեր սպասում է Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ աշխատելուն։

 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

 

«Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ աշխատելուն»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները