Հետևեք մեզ։

Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից․ նա հեռանում է քաղաքականությունից

10:44, 25 ապրիլ 2025
Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից․ նա հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից։ Ղարիբաշվիլին այս հայտարարությունն արել է կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

 

Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

 

Նշենք, որ Ղարիբաշվիլին «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության նախագահ է նշանակվել 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նա Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի դեկտեմբերը, իսկ երկրորդ անգամ՝ 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի հունվարի 29-ը։ Տեղական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Ղարիբաշվիլիի և իշխող կուսակցության այլ ավագ անդամների միջև տարբեր տարաձայնությունների մասին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները