Հետևեք մեզ։

Քրոնիկ հոգնածության համախտանիշ․ ո՞րն է պատճառը

11:18, 25 ապրիլ 2025
Քրոնիկ հոգնածության համախտանիշ․ ո՞րն է պատճառը
Քրոնիկ հոգնածության համախտանիշը մշտական հոգնածության, մտավոր և ֆիզիկական կարողությունների նվազման վիճակ է, որը չի դադարում հանգստից հետո և շարունակվում է ավելի քան վեց ամիս:
 
 
Քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման հնարավոր պատճառներից է VI տիպի հերպեսվիրուսային վարակը (HHV-6):
 
 
Ի՞նչ է VI տիպի հերպեսվիրուսային վարակը։
 
 
HHV-6-ը վարակ է, որը ոչ պակաս տարածված է, քան 1-ին և 2-րդ տիպի հայտնի հերպեսի վիրուսները:
 
 
Վարակման աղբյուրը հիվանդության ակնհայտ կլինիկական նշաններով հիվանդներն են և HHV-6-ի կրողները։
 
 
Փոխանցման հիմնական ուղին օդային է, հնարավոր է նաև վիրուսի փոխանցումը սեռական ճանապարհով, վարակված արյան փոխներարկման և վարակված դոնորներից օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման միջոցով,վարակված մորից պտղի վիրուսի ուղղահայաց փոխանցումով ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերությունից հետո։
 
 
(0,5-3 տարեկան) երեխաների մոտ HHV6-ով վարակը կարող է դրսևորվել հանկարծակի էրիթեմայի զարգացմամբ, որն արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 40 °C, մարմնի վրա վարդագույն ցանի առաջացմամբ, որը նախ տարածվում է դեմքի, կրծքավանդակի ու որովայնի, ապա ամբողջ մարմնի վրա: Կարող է դիտվել նաև ավշային հանգույցների մեծացում:
 
 
HHV-6-ի դրսևորումները մեծահասակների մոտ հետևյալն են 
 
 
երկարատև մարմնի սուբֆեբրիլ ջերմություն,
 
 
գիշերային քրտնարտադրության ավելացում,
 
 
քնի հետ կապված խնդիրներ,
 
 
թուլություն,
 
 
անտարբերություն,
 
 
դեպրեսիայի զգացում։
 
 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոնում HHV-6 վիրուսի հայտնաբերման և տարբերակման նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ մեթոդով):

Վերլուծական

Ամենաընթերցվածները