Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և ոգեկոչումից, ինչն արտացոլված է նրանում, որ թուրքական ճնշման տակ նա հրաժարվում է հիշատակել «Հայոց ցեղասպանությունը» եզրույթը Սպիտակ տան ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ։
«Թրամփի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ներկայացնում է խայտառակ ենթարկում թուրքական սպառնալիքներին՝ մեր երկրի պատասխանատվության խայտառակ նահանջը՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զտումից հետո և հայ բանտարկյալների նկատմամբ նրա շարունակական բռնությունների, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և ինքնիշխան Հայաստանի օկուպացիայի պայմաններում՝ նախագահ Թրամփը պարտավոր է ոչ միայն ազնվորեն և ճշմարտացիորեն ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դրա շարունակությունը։
«Նախագահ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ի աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին, երբ վերջինս սկսեց իր ցեղասպանական հարձակումը Արցախի հայ բնակչության վրա։ Նախագահ Թրամփի չճանաչումը հակադրվում է Սպիտակ տան, Կոնգրեսի և բոլոր 50 նահանգների կողմից ԱՄՆ-ի ճանաչմանը»,-ասվածէ հայտարարության մեջ։