Մենք սերտորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, խաղաղության համաձայնագրի իրականացմանը։
Այս մասին Ադրբեջանի նարտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
«Միևնույն ժամանակ, մենք հիանալի քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Մենք սերտորեն աջակցում ենք երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, խաղաղության համաձայնագրի կայունությանը և իրականացմանը։ Ես ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ՝ հաջորդ քայլերն ավելի արդյունավետ կլինեն», - նշել է Կալլասը։