Հետևեք մեզ։

Ընդդիմադիր խմբակցությունները Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծ են ներկայացրել

13:17, 25 ապրիլ 2025
Ընդդիմադիր խմբակցությունները Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծ են ներկայացրել
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել են ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։
 
 
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի զեկուցող Թագուհի Թովմասյանը նշել է՝ ըստ առաջարկի՝ հանձնաժողովը կունենա 5 անդամ։
 
 
Հանձնաժողովի գործունեության ժամկետը 2 ամիս է։
 
 
Հիշեցնենք` մարտի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց այն կողմ կանգնել՝ ասելով՝ «Դուք ինձ միշտ խանգարում եք», և լրագրողի հարցին, թե ինչ է պատահել, Քոչարյանը արձագանքեց․  «Ես առաջնորդվում եմ հոգևորականի առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները