Հետևեք մեզ։

Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այրել են Ադրբեջանի դրոշը»

14:26, 25 ապրիլ 2025
Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այրել են Ադրբեջանի դրոշը»

Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական դրոշի այրումը ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Ջահերով երթի ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 

Նշվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է ձեռնարկեին անվտանգության միջոցառումներ։

 

«ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այս գործողությունների համար պատասխանատուներին։ Նման գործողությունները, որոնք ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածելակերպի հստակ դրսևորում են, որը դեռևս ուժեղ տարածում ունի Հայաստանում և դրանից դուրս, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով», - ասվում է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները