Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

15:22, 25 ապրիլ 2025
Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվել է, որ Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպմանը անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և ԵԱՀԿ համագործակցության վիճակին և հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ տարածքում զարգացող իրավիճակին, և ընդգծվել է երկխոսության ու կայունության անհրաժեշտությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները