Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։