ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի կարողանա այցելել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ոչ, գլխավոր քարտուղարը չի կարողանա մասնակցել տոնակատարություններին», - ասել է նա այս մասին հարցին ի պատասխան։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը չի սպասում, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա։