ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հռոմում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը նշել է, որ Իտալիայի մայրաքաղաքում հանդիպումներ կունենա «շատ օտարերկրյա առաջնորդների հետ»։
«Ես կհանդիպեմ իտալացիների հետ, այո՛», - հաստատել է Թրամփը՝ նկատի ունենալով Հռոմի ղեկավարությանը։
«Ձեր վարչապետի հետ՞», - հարցրել է նա լրագրողներից մեկին։
Սակայն, ի պատասխան, նրան ասել են, որ հարցնում են, թե արդյոք նա պլանավորել է հանդիպում Զելենսկու հետ։ «Օ՜, ուրեմն... Դե... Հնարավոր է», - պատասխանել է նախագահը, առանց որևէ մանրամասնություն հաղորդելու։
Թրամփը Հռոմից կմեկնի ապրիլի 26-ի երեկոյան: