Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձրացել են դաշինքային փոխգործակցության մակարդակի, դինամիկ զարգանում է կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ուղղություններով։
Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք գործընկերային հարաբերությունների ողջ համալիրի հետագա զարգացումը` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է Պուտինի նամակում։